|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում ազատ է արձակվել ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկը` իրավապաշտպան Արիֆ Յունուսը. հայտնում է contact.az-ը: Նրան ազատել են երկրից չբացակայելու պայմանով:
Դատական որոշումը հիմնվել է երկրի արդարադատության նախարարության գլխավոր բժշկական վարչության նամակի վրա, որում ասվում է Յունուսի առողջական վիճակի վատացման մասին:
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Յունուս ամուսիններին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսական, ինչպես նաև անօրինական գործունեություն ծավալելու մեջ։
Նշենք, որ Լեյլա Յունուսը նույնպես առողջական խնդիրներ ունի, սակայն շարունակում է գտնվել կալանքի տակ: