|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում հայ ուսանողները մինչ օրս անցողիկ քննությունների ժամանակ կորցնում էին միավորներ՝ կրոնի վերաբերյալ հարցերին չպատասխանելու պատճառով: Սակայն այս տարի հայ ուսանողների համար հայկական դպրոցներում դասավանդող ուսուցիչների կողմից հատուկ հարցաթերթիկներ են պատրաստվել:
Ըստ Demokrathaber-ի՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները մինչ այդ մշտապես բախվել են այդ խնդրին: Կայքի հաղորդմամբ՝ նախորդ տարի նմանատիպ խնդրի առաջ էին կանգնել հրեական համայնքի ներկայացուցիչները, որը կրթության նախարարության կողմից լուծում էր գտել:
Նույն խնդիրն ունեն նաև հունական դպրոցները, սակայն, ի տարբերություն հայկական դպրոցների, այնտեղ խնդիրը դեռևս լուծում չի ստացել: