|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է արժանացել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցը: Զեկույցին կողմ է քվեարկել 24 պատգամավոր, դեմ`16:
Հունվարին զեկույցը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում:
Հայկական պատվիրակության առաջարկը` քննարկումը դադարեցնել և նոր զեկուցող նշանակել, ով չի լինի ընդգծված ադրբեջաբնամետ եւ Բաքվի կամակատար, մերժվել է: