|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում աշխատողների առողջության և անվտանգության խորհուրդը նոր զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ 2015 թվականի առաջին 10 ամսում աշխատանքի ապահովության հարցում թերացումների պատճառով մահացել է առնվազն 1461 աշխատող, որոնցից միայն 143-ը՝ հոկտեմբեր ամսին: Նրանցից 9-ը կանայք են, 1-ը՝ երեխա, 2-ը՝ փախստական:
Ըստ «Ակօս»-ի՝ աշխատողների մահվան դեպքերն ամենաշատը գրանցվել են շինարարության բնագավառում: Աշխատողների մահվան դեպքեր են գրանցվել նաև գյուղտնտեսության, տրանսպորտի, հանքարդյունաբերության և այլ բնագավառներում: