|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սպիտակ տունն արձագանքել է Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ այդ կապակցությամբ մտահոգություն հայտնելով:
Ըստ Demokratahber-ի՝ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել Թուրքիայում լրագրողների դեմ ճնշումների կապակցությամբ:
«Մենք խորապես մտահոգված ենք, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ ճնշումներ էին գործադրվում: Մենք թուրքական իշխանություններին կոչ ենք անում հարգել Սահմանադրության մեջ տեղ գտած համամարդկային արժեքները»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ձայների մեծամասնությունը հավաքեց «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ դառնալով միակ իշխողը: