|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 1-ի ընտրություններն ամենախայտառակն էին Ադրբեջանի պատմության մեջ: Այդ մասին հայտարարել է երկրի հիմնական ընդդիմադիր ալյանսը` Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը. հայտնում է contact.az-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրական հանձնաժողովները ամբողջովին գտնվում էին իշխանությունների վերահսկողության տակ, տիրում էր բռնաճնշումների մթնոլորտ: Նշվում է նաև, որ դեռ մինչ ընտրությունների օրը օրենքի զանգվածային խախտումների հետևանքով պայքարից դուրս եկավ 500 թեկնածու: