|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 30-ին «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգի վերաբերյալ 2-րդ միջանկյալ զեկույցը. հայտնում է contact.az-ը:
Զեկույցում նշվում է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի գործընթացն ուղեկցվել է տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությամբ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներով, վարչական ռեսուրսների օգտագործմամբ, հավասարության սկզբունքի ոտնահարմամբ: Արդյունքում՝ 479 թեկնածու անհայտ պատճառներով հրաժարվել է ընտրապայքարից։
Մոնիթորինգը ներառում է հոկտեմբերի 10-28-ն ընկած ժամանակահատվածը: