|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ սպառազինման հսկողության հարցերով վարչության ղեկավար Միխայիլ Ուլյանովը հայտարարել է Սիրիայի քիմիական ապառազմականացման ավարտի մասին. հայտնում է ТАСС-ը:
«Ամբողջ քիմիական զենքը դուրս է բերվել Սիրիայի սահմաններից: Մնացել է ոչնչացնել ընդհանուր ծավալի միայն մեկ տոկոսը»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշել է, որ քիմիական զենքի արտադրությամբ զբաղվում են ԻՊ-ի ահաբեկիչները։
«Արդեն բազմաթիվ փաստեր են գրանցվել, որ ԻՊ-ի ահաբեկիչները քիմիական զենք են կիրառում Սիրիայի և Իրաքի տարածքում»,- ասել է Ուլյանովը: