|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ դիտարկում է անցկացվել, որին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Շփման գծում շարունակվող կրակոցները ԵԱՀԿ դիտորդներին ստիպեցին պաշտպանվել (համապատասխան հագուստ կրել - խմբ.): Սա անընդունելի է»,- գրել է Ուորլիքը` տեղադրելով լուսանկար:
Ավելի վաղ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
