|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով` խմբակցությունում բոլորովին էլ քաոսային իրավիճակ չէ, և առաջիկայում բոլոր խնդիրները կստանան լուծումներ: Նա լրագրողներին ասաց, որ խմբակցության նիստ դեռևս չեն արել:
«Մենք նիստ չենք արել, բայց չեմ կարծում, որ քաոսային իրավիճակ է: Ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն: Մենք նիստ կանենք, կքննարկենք և կընտրենք խմբակցության ղեկավարի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է իր հրաժարականից հետո խմբակցությունում քաոսային իրավիճակ ստեղծվել:
Նա նշեց նաև, որ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն արդեն մանրակրկիտ անդրադարձել է խնդրին:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում, Զարուհի Փոստանջյանը կարո՞ղ է ղեկավարել խմբակցությունը, նշեց, որ խմբակցության նիստում բոլոր կարտահայտեն իրենց կարծիքը: