|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները` իբր «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում ազատազրկված որոշ անձանց նկատմամբ բռնություն է գործադրվել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ծառայողական քննություն է նշանակվել, որի շրջանակներում ՀՀ ԱՆ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել են մի շարք արգելված իրեր, ինչն էլ, բնականաբար, կարող էր առաջացնել դատապարտյալի կամ կալանավորված անձի դժգոհությունը: