|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել` նաև էլեկտրոնային տարբերակով պատվերներ կատարելով։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կալանավորներին ու դատապարտյալներին ծանրոցներ տանում են հիմնականում նրանց հարազատները, ինչն առաջացնում է տարբեր խնդիրներ:
«Նախ` դժվարություն է ստեղծում հարազատի համար, հետո `ՔԿՀ-ներում արգելված որոշ առարկաների ներմուծման հնարավորություն է տալիս, ինչը բացառելու համար տարվում է երկար ստուգում: Առկա է ՔԿՀ-ի ծառայողի և դատապարտյալի հարազատի շփման միջոցով կոռուպցիոն ռիսկերի առաջացում։ Այժմ մենք այս նախագծով առաջարկում ենք, որ այդ ամենը կատարվի էլեկտրոնային եղանակով պատվեր ուղարկելու միջոցով»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ պատվերը կընդունի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը և կկապվի ՔԿՀ-ի վարչակազմի հետ։