|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սոչիի կենդանաբանական այգում շունը կերակրում է երեք նորածին վագրիկներին: Հոկտմբերի 18-ին ծնված կենդանիները` 2 էգ եւ 1 որձ, ունեն ծնողներ` Բատիրը եւ Բագիրան: Սակայն մայրը հրաժարվում է նրանց կերակրել: Իզի անունով գերմանական հովվաշունը իր սեփական ձագերի հետ կերակրում է նաեւ վագրիկներին: Ավելին, երբ կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են վագրերին տանել վանդակից` հետազոտման համար, շունը սկսել է անհանգստության նշաններ ցույց տալ:
Ի դեպ, այս վագրիկները Բագիրայի առաջին ձագերը չեն, որոնց նա հրաժարվում է կերակրել: