|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Առաքել Մովսիսյանը (Շմայս) հանդիպումներ է ունենալու ժողովրդի հետ: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը հայտնեց, որ ինքը թեև հիմա էլ է հանդիպումներ ունենում, բայց քարոզարշավի ընթացքում ավելի ակտիվ կլինի:
Դիտարկմանը, թե ժողովրդի ստվար զանգված կա, որ տեղյակ չէ` ինչ են սահմանադրական բարեփոխումները, Մովսիսյանը պատասխանեց. «Մեր ժողովուրդն ամեն ինչից տեղյակ է, մեր ժողովրդի հետ հանդիպումները հաճախակի են լինում: Իհարկե, մենք էլ պետք ա համոզենք` ճիշտը որն ա»: