|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.37-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 6-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդերս-C» մակնիշի 25 UL 047 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 4 մետր):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի վարորդ՝ 1942 թ. ծնված Ա. Գ.-ի դին հայտնաբերել են իր ավտոմեքենայից մոտ 6 մետր հեռավորության վրա. վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: