|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ քաղաքում ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել խաղաղության համար ցույցի դուրս եկածների նկատմամբ:
Ըստ Demokrathaber-ի՝ ցույցի ընթացքում ոստիկանների կողմից սպանվել է 63-ամյա Աբդուլազիզ Թարուքը: Հայտնի է դարձել, որ սպանվածը սրտի հիվանդություն է ունեցել և զգուշացրել է ոստիկաններին, սակայն նրանք շարունակել են արցունքաբեր գազ կիրառել նրա նկատմամբ: