|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստան-Ալբանիա խաղից հետո լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը։
«Հանդիպման սկզբից մեր խաղը չստացվեց: Ուզում էինք հաղթանակով վերջացնել այս անհաջող մրցափուլը: Նախորդ երկու խաղերում 7 գնդակ ենք բաց թողել: Ասելու ոչինչ չկա։ Ընտրական փուլի անհաջողությունը կապված էր վնասվածքների հետ: Մրցաշրջանի մեկնարկային խաղերում մեր ամբողջական կազմով չէինք խաղում: Նաև դա պատճառ հանդիսացավ, և մրցակիցներն էլ օգտվեցին այդ ամենից»,- ասաց Կասպարովը:
Լուսանկարը՝ News.am Sport-ի