|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ես միայն հպարտությամբ կբարձրաձայնեի, որ ծնողներս հայ են»,-համացանցում նման հայտարարություն է արել Թուրքիայում հայտնի երգչուհի Նիլուֆերը:
Ի պատասխան համացանցում շրջանառվող պնդումներին, թե նրա ծնողները հայ են, Նիլուֆերն ասել է.«Իմ մասին սխալ տեղեկություններ են շրջանառվում: Տեղեկությունները, թե ծնողներս հայ, հույն կամ հրեա են, սխալ է: Եթե անգամ այդպիսի բան լիներ, ես միայն հպարտությամբ կբարձրաձայնեի այդ մասին: Ինձ համար կարևորը մարդն է և ոչ՝ կրոնը, ռասան, ազգությունը, դավանանքն ու գույնը: Մարդն աշխարհի բոլոր տեղերում էլ մարդ է: Այսքանը»: