|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 7-ին` ժամը 11.50-ին, 1937 թ. ծնված Էդուարդ Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր տվել, որ Իջևանի ավտոկայանում տաբատի գրպանից 30.000 դրամ են գողացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարինե Ա.-ին: Կինը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը և ներկայացրել է գողացված գումարի մի մասը:
Կատարվում է հետաքննություն: