|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի օգնական Յալչըն Աքդողանը Kanal 24-ի հետ զրույցում անդրադարձել է վերջերս երկրի ամենահայտնի լրագրողներից Ահմեդ Հաքան Ջոշքունի վրա կատարված հարձակմանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում ժողովրդավարությունը զարգանում է: «Չկա մի երկիր, ուր պետությանն այսքան գետնով են տալիս»,-շեշտել է նա:
«Բռնությունը, ում դեմ էլ լինի, պետք է դատապարտել: Մենք դատապարտում ենք՝ առանց նայելու, թե դա ում կողմից է իրականացվել: Սակայն դա էլ օգտագործելով՝ ոք ոք չպետք է ատելություն հրահրի: Նման դեպքերը թունավորում են ժողովրդավարությունը»,- ասել է Աքդողանը: