|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել էինք, որ քաղաքապետարանը բնակարան կնվիրի հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը նշեց, որ ինքը ողջունում է քաղաքապետարանի` այդ քայլը:
«Սովետական միությունում բոլորը բնակարան էին ստանում` անկախ նրանից` բանվոր էին, թե` արվեստագետ: Հիմա եթե մի փոքր հնարավորություն կա արվեստագետներին խրախուսելու, ինչո՞ւ չանել: Իհարկե, դրական եմ գնահատում. մարդկանց օգնում են, ինչպե՞ս կարելի է բացասաբար տրամադրվել»,- ասաց նա:
Ըստ Իգիթյանի` եթե մարդը որոշ ծառայություններ ունի մատուցած և խրախուսվում է, ո՞րն է խնդիրը: «Ես չեմ կարող նման դեպքերում դեմ քվեարկել»,- ասաց նա: