|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ կառավարության որոշմամ` 2004-ից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարա¬նավարի օր: ՀՀ մշակույթի նախարարությունը Գրադարանավարի օրվա կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ երեկոյան:
Միջոցառումներին իրենց տարաբնույթ ծրագրերով մասնակցում են Հայաստանի Հանրապետության շուրջ 70 գրադարաններ: Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև մեկ անգամ ևս արժևորել մշակութային ժառանգության պահպանության գործում իրենց ուրույն տեղը զբաղեցնող գրադարանային ոլորտի վաստակաշատ աշխատակիցներին` արժանացնելով խրախուսական պարգևների:
Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի այսօր` «Դարձիր գրադարանի բարեկամ» կարգախոսով, որի նպատակն է նպաստել սահմանամերձ համայնքային գրադարանների գրքային հավաքածուներն անհրաժեշտ գրականությամբ համալրելու գործին: