|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած` «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատային սեանսը` Լևոն Արոնյանի մասնակցությամբ:
Հայ գրոսմայստերը սեանս անցկացրեց Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 22 հաշմանդամ աշակերտի հետ:
«Կարևորում եմ, որ սպորտում մարդկանց մեջ տարբերություն չլինի, և բոլորը հավասար լինեն: Կարծում եմ` շախմատն այն խաղն է, որը մարդ պետք է հոգով խաղա: Քանի որ այս երեխաները դժվարություններ ունեն կյանքում, համոզված եմ, որ, հաղթահարելով այդ դժվարությունները, նրանք կկարողանան գտնել իրենց աշխարհը, հնարավոր է` նաև շախմատում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արոնյանը:
Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները (Դանիայի արտաքին գործերի նախարության ֆինանսական աջակցությամբ):