|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր տեղի ունեցավ Թուրքիայի մեջլիսի նստաշրջանի առաջին նիստը, որի բացումը իրականացրեց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Demokrathaber-ի՝ երբ Էրդողանը մտել է դահլիճ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները լքել են այն:
Նշենք, որ երեկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները որոշել էին Էրդողանի դեմ իրենց բողոքն արտահայտնել: Նրանք որոշել էին լսել Էրդողանի ելույթը, իրենց կուսակցության հասցեին հնչեցված վիրավորանքի դեպքում արձագանքել, սակայն ոտքի չկանգնել Էրդողանի՝ սրահը լքելու ժամանակ, իսկ դա ստորացման նշան է:
Ընդդիմության այս որոշումը թուրքական կայքը «չտեսնված» էր որակել: