|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 8 միլիոն 950 հազար դրամ` «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու համար:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 5-ին` ժամը 17:00-ին, Մատենադարանին հարող տարածքում տեղի կունենան հիմնական միջոցառումները: Նախարարի խոսքով` նախարարությունը գումարը փոխանցելու է «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ին: