|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրապետությունում խաղողի մթերման գործընթացը շարունակում է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի անմիջական ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել է Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին:
Վարչապետը կարևորել է խաղողի մթերման գործընթացը կազմակերպված անցկացնելու հանգամանքը և նշել, որ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու խաղողի բերքը պատշաճ և ժամանակին մթերելու գործընթացը: