|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Պառավաքարում հակառակորդի ականի պայթյունից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: Տատի որդին` Լյովա Աղաջանյանը, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց տունը գյուղի ամենաապահով տարածքում է, և երբեք իրենց մտքով չի անցել, որ հակառակորդի գնդակն իրենց տուն էլ կհասնի:
Ի դեպ, ըստ գյուղացիների, Պառավաքարի վրա առաջին անգամ կիրառվել է թուրքական արտադրության` խոշոր տրամաչափի զինատեսակ, դրա ականներից մեկն ընկել է տատի տուն, իսկ մյուսը` պայթել այգում: Աղաջանյանի տնից քննիչներն առգրավել են բեկորները:
Գյուղացիներն, իրենց հերթին, yerkir.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ երեկ ամբողջ օրը չեն կարողացել խաղողի բերքահավաքից տուն վերադառնալ և դաշտում թաքնվել են այնքան ժամանակ` մինչև մութն ընկնի: