|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Նիղդե շրջանում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում` երեխաներ:
Ըստ Demokrathaber-ի՝ մեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ հարվածելով ճանապարհի եզրերին տեղադրված արգելապատնեշներին:
Ավտովթարի ենթարկված մեքենայի հետևից եկող մեկ այլ մեքենայի 50-ամյա վարորդը, նույնպես կորցնելով մեքենայի կառավարումը, հարվածել է վթարված մեքենային:
Ավտովթարի հետևանքով մահացել է 11 մարդ, ևս 3-ը՝ վիրավորվել: Վիրավորներից երկուսը մահացել են հիվանդանոց տեղափոխվելուց հետո: