|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հակառակորդի կրակոցից զոհվել է Պառավաքար գյուղի տարեց բնակչուհի: Այս կապակցությամբ ֆեյսբուքյան օգտատեր Սեւան Աղաջանյանը գրել է. «Քիչ առաջ շարունակվող գնդակոծությունների արդյունքում Տավուշի մարզի Պառավաքար գյուղում զոհվել է ՀՀ քաղաքացի: Զոհվել է մեր ընտանիքի մոտ բարեկամ 70-ամյա Պայծառ Աղաջանյանը: Խորին ցավ եմ ապրում ընտանիքիս հարազատի կորստի համար։ Պառվաքար գյուղի բնակիչներից գրեթե շատերը ներկա պահին գտնվում են նկուղներում, քանի որ գնդակոծությունը ներկա պահին դեռ շարունակվում է»։