|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արփինե Հովհաննիսյանի` արդարադատության նախարար նշանակվելուց հետո ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի տեղը թափուր է մնացել: Այն հավակնում էր զբաղեցնել Արփինե Հովհաննիսյանի մանդատը ստացած Կարեն Բեքարյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարել էր` ով արդյունավետ աշխատի, նա էլ կլինի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում:
Այդ կազմում ընդգրկվելու հավանական թեկնածու էր նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԺ նախագահի կողմից եղել է առաջարկ` ընդգրկվել այդ կազմում, և ինքը տվել է իր համաձայնությունը: