|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ արքայական ակումբից: Այդ մասին հայտնում է Вести.ру-ն` վկայակոչելով իսպանական Don Balon պարբերականը:
Նշվում է, որ Ռոնալդուի նման որոշման պատճառն այն է, որ «Ռեալ»-ում մտադիր են թիմի խաղը կառուցել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջը:
Պորտուգալացի գոլահարի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն սկսել է նոր ակումբ փնտրել Ռոնալդուի համար և բանակցում է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: