|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի տեղեկություններով` այսօր Զովասարից Թալինի հիվանդանոց են տեղափոխվել երկու անչափահաս քույրեր` երկուսն էլ աղիքային թունավորմամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Նինա Միքայելյանը հաստատեց տեղեկությունը` նշելով, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել այսօր առավոտյան:
«Երեխաների վիճակը կայուն է` բավարարին մոտ: Քույրերից մեկն իրեն ավելի լավ է զգում, բայց մյուսն` այնքան էլ չէ: Ծնողներն ասացին, որ գառան մսով ապուր են կերել: Տնից միայն երեխաներն են իրենց վատ զգացել»,- ասաց Միքայելյանը: