|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանական Meydan TV-ի լրագրող Շիրին Աբասովը 30-օրյա վարչական կալանքի տակ է վերցվել. հայտնում է Кавказский узел-ը:
Նշվում է, որ սեպտեմբերի 16-ին լրագրողի մտերիմները հայտնել են նրա անհետացման մասին: Իսկ սեպտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ նա ձերբակալվել է: Ի՞նչ վարչական խախտում է արել Աբասովը, երկրի ՆԳՆ-ն չի հայտնել:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել Meydan TV-ի երկու լրագրողուհիների ձերբակալության մասին: Նրանց ժամեր անց, սակայն, ազատ էին արձակել: