|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի և, որպես միջնորդ երկիր, ամեն ինչ կանի այդ պահը մոտեցնելու համար: Այս մասին Вестник Кавказа-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, ինչպես գիտեք, Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է կարգավորման գործընթացում, և մենք այդ խաղաղարար գործընթացի, ես կասեի, շատ պատասխանատու մասնակիցներն ենք: Այդ պատճառով էլ ելնում ենք դրանից, որ կանենք և անում ենք ամեն ինչ` այդ իրավիճակի լուծումը հնարավորինս շուտ և արագ գտնելու համար»,- հայտարարել է նա: