|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության և քաղաքական հարցերով հանձնաժողովի՝ ԼՂ հակամարտության հարցով զեկուցող Ռոբերտ Ուոլթերը, ով այցով գտնվում է Բաքվում, այցելել է շփման գիծ. հայտնում է haqqin.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Զեկուցողը նախօրեին հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում էլ հայտնել էր առաջնագիծ այցելելու ցանկության մասին։