|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Թալին-Լանջիկ հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: Նախագիծը ներկայացնող` տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ վերը նշված հողերի օտարման և տարաբնակեցման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ հատվածում մայրուղու լայնացմամբ: Աշխատանքներն իրականացնելու համար Ասիական զարգացման բանկը գործադիրին հատկացրել է մոտ 476.4 միլիոն դրամ: Ճանապարհի այս հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017 թվականին: