|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական Բոդրում քաղաքում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Ֆրանսուազա Օլսեն ժամանակավորապես հեռացվել է իր պարտականությունների կատարումից` Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի հրամանով: Այդ մասին հայտնում է Газета ру-ն՝ France 2-ին հղումով:
Բանն այն է, որ Օլսեն խոստովանել է, որ Բոդրումի իր խանութում անօրինական ներգաղթյալներին փչովի նավակներ և փրկարար բաճկոններ է վաճառել: Նա նաև հայտնել է, որ ոչ միայն անձամբ է մասնակցել Հունաստան ներգաղթյալներ ուղարկելուն, այլև` որ դրա հետ կապ ունի նաև թուրքական կառավարությունը։