|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոր բանաձև է ընդունել՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր հռչակելով. տեղեկացնում է globalr2p.org-ը:
Հայտարարության մեջ նշվել է, որ «2014 և 2015 թթ. ընթացքում միջազգային հանրությունը ոգեկոչել է նախորդ դարում կատարված ամենասոսկալի ոճիրների` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը, Կամբոջայում կարմիր կխմերների իրագործած սպանդի 40-րդ տարելիցը, ինչպես նաև մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը»։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նման բանաձև է ընդունել անցյալում իրագործված ոճիրների կրկնությունը հետագայում կանխելու մասին։
Ի դեպ, բանաձևի ընդունման կապակցությամբ The Global Centre for the Responsibility to Protect (Պաշտպանության համար պատասխանատվություն կրող համաշխարհային կենտրոնը) հատուկ շնորհակալական խոսք է հղել Հայաստանի Հանրապետությանը` բանաձևի ընդունման հարցում ունեցած մեծ ներդրման համար։