|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շուշի քաղաքում իր երկրորդ տնտեսությունը հիմնած ռուս գործարար Գերման Ստերլիգովը դարձել է ռուսական Дождь հեռուստաալիքի «Собчак живьем» հաղորդաշարի հյուրը և պատասխանել Սոբչակի` մի շարք սադրիչ հարցերի:
Հաղորդման ընթացքում Սոբչակը Ստերլիգովին հարցեր է ուղղել БОРН-ի հետ կապերի, Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու, Լեռնային Ղարաբաղում հաստատվելու, այնտեղ ջրաղաց աշխատեցնելու, հայ գործարար Լևոն Հայրապետյանի նվերի մասին և այլն:
Օրինակ` նա հետաքրքրվել է` իրավունք ունե՞ր, արդյոք, Ստերլիգովը գնել հին հայկական ջրաղացը, ինչին Ստերլիգովը պատասխանել է, որ ուներ և արդեն գնել է: Նա պատմել է, որ Ղարաբաղում ռուսներին շատ լավ են վերաբերվում, և որևէ արգելք չկա:
Սոբչակը նաև հետաքրքրվել է` Ստերլիգովը և Լևոն Հայրապետյանը ընկերնե՞ր են, եթե` ոչ, ապա ինչո՞ւ է Հայրապետյանը գործարարին ձիեր նվիրել` բերված Անգլիայից և Հոլանդիայից: Ստերլիգովը պատասխանել է, որ իրենք նոր են ծանոթացել, պարզապես Հայրապետյանը «շատ մեծահոգի մարդ է և ցանկացել է այդ կերպ աջակցել դժվար իրավիճակում հայտնված գյուղացուն»: