|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են դատական հայց ներկայացնել France 2 պետական հեռուստաալիքի դեմ. հայտնում է inosmi.ru-ն` վկայակոչելով France-Presse-ը:
Պատճառն այն է, որ եթերում ցուցադրվել էր լրագրողական հետաքննություն, որում Ադրբեջանն անվանվում է բռնապետություն, իսկ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ բռնապետ։ Այդ մասին գործակալությանն ասել է Ադրբեջանի ղեկավարության ֆրանսիացի փաստաբան Օլիվիե Պարդոն:
Սեպտեմբերի 8-ին France 2-ը Cash Investigation ծրագրի շրջանակներում ցուցադրել էր սյուժե, որը նվիրված էր 2014-ի գարնանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցին Ադրբեջան։
«Ողջ ծրագրի ընթացքում Ադրբեջանի ղեկավարին, առանց որևէ ապացույցի, ներկայացնում են որպես կովկասցի բռնապետ»,- ասել է փաստաբանը։