|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում հերթական հարձակումն է տեղի ունեցել հայկական որբանոցի վրա: Երեկ երեկոյան մի խումբ ֆաշիստներ փայտերով հարձակվել են Թուզլայի հայկական որբանոցում («Քամփ Արմեն») արդեն 127 օր հերթապահող երիտասարդների վրա:
Հարձակման մասին իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպությունը: Հայտարարության մեջ նշվել է, որ հարձակվողները եղել են 6 հոգի: Որբանոցում գիշերող և դրա ոչնչացման դեմ պայքարող երիտասարդներին հաջողվել է դիմադրել նրանց, սակայն վտանգը դեռևս չի անցել:
Չնայած որբանոցը հայկական հիմնադրամին վերադարձնելու` թուրք պաշտոնյաների խոստումին՝ հայկական որբանոցի ճակատագիրը դեռևս մնում է անորոշ: