|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN International-ի հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիայի համար առաջնային սպառնալիքը ոչ թե ԻՇԻՊ-ն է, այլ քուրդ զինյալները. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Էրդողանի խոսքով՝ ԻՇԻՊ-ին զուգահեռ, Քրդական բանվորական կուսակցությունը ևս «ահաբեկչական սպառնալիք է» Թուրքիայի համար: «Մենք պարտավոր ենք ՔԲԿ-ի դեմ մեր պայքարը մինչև վերջ շարունակել»,- ասել է նա:
Էրդողանը նաև մեղադրել է Արևմուտքին՝ «Թուրքիային հակաահաբեկչական պայքարում միայնակ թողնելու» համար:
Հիշեցնենք, որ ՔԲԿ-ն Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում: