|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ դժբախտ դեպք էր գրանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 25-30 տարեկան մի կին, ով հիվանդանոց էր դիմել որովայնի շրջանում ունեցած ցավերի գանգատով, հաշված րոպեների ընթացքում մահացել է: Կնոջը հասցրել էին միայն սոնոգրաֆիա անել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունն այնքան էր վատացել, որ անմիջապես տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, ուր եւ կարճ ժամանակ անց մահացել էր:
NEWS.am-ի հետ զրույցում կնոջ հարազատներից մեկը ասել է, որ նա 1 ամսվա հղիություն ուներ: Բարեկամը նաեւ նշել է, որ իրենք բժիշկներին չեն մեղադրում: