|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի տեղեկություններով` անցած գիշեր Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղում հակառակորդի կողմից վիրավորված կինը՝ Ն.Պետրոսյանը, և նրա որդին՝ Ռ.Թումանյանը, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Yerkir.am-ի հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ գյուղացիները բեկորային վնասվածքներ են ստացել, նրանց վիճակը բարելավվում է:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ներկա պահին Երևանի հոսպիտալում է նաև սեպտեմբերի 1-ին Տավուշում վիրավորված ժամկետային զինծառայող Գոռ Գևորգյանը: Նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, թեև, ըստ Ասատուրյանի, նույնպես բարելավվում է: