|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ անցած գիշեր ևս հայ-ադրբեջանական սահմանին լարված է եղել: Ակտիվ կրակահերթեր են եղել Տավուշի մարզի սահմանի ողջ երկայնքով, կան վիրավորներ:
Yerkir.am-ը Ներքին Կարմիրաղբյուրից տեղեկացավ, որ վիրավորվածներից մեկը հենց իրենց գյուղից է: «Երիտասարդ տղա է, խաղաղ բնակիչ, վերջերս է ամուսնացել ու մեկ երեխա ունի»,- տեղեկացրեցին գյուղացիները:
Իսկ ըստ Aravot.am-ի`անցած գիշեր Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում ադրբեջանական կրակահերթերից վիրավորվել է գյուղի 3 բնակիչ: