|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների դիտարկմանը` պատահական է արդյոք, որ ԳՄ նիստին ներկա է եղել նախարարի հավանական թեկնածու, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, թե դա կապված է արդարադատության նախարարի պաշտոնում նրա նշանակման հետ, պատասխանեց. «Այո, նա այստեղ է եղել, քննարկվել է արդարադատության նախարարի նշանակման հարցը, նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի նախագահի հետ, եւ պարոն նախագահն իր որոշումը կկայացնի: Միայն ասեմ, որ գործադիրում դրական են տրամադրված եւ վստահում են Արփինե Հովհաննիսյանի պրոֆեսիոնալիզմին: Նախագահն իր որոշումը կկայացնի շուտով»,- ասաց Շարմազանովը:
Հարցին` իսկ ինչու չհաստատվեց լրատվամիջոցներում շրջանառվող Արթուր Օսիկյանի թեկնածությունը, Շարմազանովը պատասխանեց. «Արթուր Օսիկյանը պրոֆեսիոնալ մարդ է: Բայց մենք քննարկել ենք բացառապես Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը»: