|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ այցելել է «Սիրիուս» ուսումնական կենտրոն, որտեղ աշակերտներից մեկը` 11-ամյա Դենիսը, մոտեցել է նախագահին և հարցրել՝ արդյոք ռուբլու անկումը նշանակում է, որ ամեն ինչ այդքան վատ է ռուսական տնտեսության համար։
Պուտինը փորձել է բացատրել երեխային, որ այդպես չէ և, որ արտահանումն ավելի էժան է դառնում:
Աշակերտը նաև հետաքրքրվել է՝ ինչո՞ւ չի կարելի դա կանգնեցնել, ինչին Պուտինը պատասխանել է, որ փոխարժեքի անկումը կարելի է կանգնեցնել, սակայն ոչ շուկայական մեթոդներով։
«Կենտրոնական բանկը պետք է մի փոքր նվազեցնի փոխարժեքը, ինչն էլ անում է»,- նշել է Պուտինը։