|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ադրբեջանական դատարանի վճռից, որով ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայլովան 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել. հայտնում է haqqin.az-ը`վկայակոչելով Պետդեպի տարածած հաղորդագրությունը:
«Մենք նաև անհանգստացած ենք քննության և դատավարության ընթացքում գրանցված խախտումների, այդ թվում՝ վկաների ցուցմունքները հանելու ու այլ հիմնական փաստերի պատճառով: Այս դեպքը Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների, այդ թվում՝ մամուլի ազատության սահմանափակման լայն դրսեւորման ևս մի ապացույց դարձավ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Իսմայլովային և այլ կալանավորների: