|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 1-2-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի 6-րդ մասնաշենքի հետնամասում այրվել է 500 քմ, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի «Խեչի ձոր» կոչվող հանդամասում` 2000 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից դեպի Արագյուղ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում` 12 հա, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում` 1.5 հա, Ուջան գյուղի մոտակայքում` 3000 քմ, Թալին քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 1-ին նրբանցքում` 2000 քմ, Շիրակի մարզի Հոռոմ գյուղի հանդամասում` 0.5 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են: