|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի և Արմեն Հարությունյանի հետ:
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին:
Հանդիպման մասնակիցները Հանրապետության նախագահին ներկայացրել են «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մոտեցումները Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների վերաբերյալ և կարևորել ՀՀ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ ակտիվ քննարկումները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր նախագահի նստավայրում այսօր արդեն նմանատիպ քննարկումներ էին անցկացվել ՀՅԴ եւ ԲՀԿ ներկայացուցիչների հետ: